Այսօր խորհրդարանում 60 կողմ, դեմ 22 ձայներով վավերացվել է Հռոմի ստատուտը։ Նշենք, որ այն ընդունվել է միայն ՔՊ-ականների քվեարկության արդյունքում։
Այսպիսով, ArmLur.am-ը ներկայացնում է, թե այս խմբակցության անդամներից ովքեր են այսօր բացակա եղել կամ չեն մասնակցել քվեարկությանը։
Այսպիսով, նիստից բացակայել են՝
Խաչատուր Սուքիասյանը,
Գուրգեն Արսենյանը,
Կարեն Համբարձումյանը,
Մաթևոս Ասատրյանը,
Քրիստինե Պողոսյանը,
Վահե Ղալումյանը,
Կնյազ Հասանովը։
Իսկ խորհրդարանում գտնվելով չեն քվեարկել՝
Շիրակ Թորոսյան,
Սերգեյ Բագրատյան,
Նարեկ Գրիգորյան,
Դավիթ Դանիելյան։
Հավելենք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին նախագծին դեմ քվեարկելու մասին։ Կան պատգամավորներ, ովքեր չեն մասնակցել քվեարկությանը՝
Աննա Գրիգորյան,
Սեյրան Օհանյան,
Էլինար Վարդանյան,
Արման Ղազարյան,
Արմեն Չարչյան,
Իրինա Գասպարյան,
Ասպրամ Կրպեյան,
Թագուհի Թովմասյան։