Հայ ձյուդոյիստները 7 մեդալ են նվաճել Հունաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի Ամինդեոն քաղաքում անցկացվել է դեռահասների և պատանիների ձյուդոյի միջազգային մրցաշար, որին մասնակցել է դեռահասների ՀՀ հավաքականը։

Մրցաշարի հաղթող է ճանաչվել Գառնիկ Հմայակյանը, փոխչեմպիոններ են դարձել Ավետ Շահինյանը և Ժորա Գևորգյանը:

Պետրոս Մարկոսյանը, Տիգրան Սարկիսյանը, Արամ Ասատրյանը և Արմեն Մաթևոսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Արման Խեչոյանն ու Լևոն Գիլոյանը զբաղեցրել են 5-րդ տեղը:




Լրահոս