SpaceX-ի հիմնադիր և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հերթական անգամ գլխավորել է ԱՄՆ-ի ամենահարուստ քաղաքացիների TOP 400-ը, որը ամեն տարի կազմվում է Forbes ամսագրի կողմից:
Պարբերականը Մասկի կարողությունը գնահատում է 251 միլիարդ դոլար եւ նշում, որ նույնքան էր նախորդ տարի։ Ավելին, այս տարի նա սպասվածից շատ ավելի թանկ գնով ձեռք բերեց Twitter սոցիալական ցանցը, երբ Tesla-ի բաժնետոմսերը անկում էին ապրում, ինչպես նաև համացանցում տարբեր վեճերի մեջ մտավ այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Թայվանի արտգործնախարարը։
Պարզվել է, որ Մասկը 90 միլիարդ դոլարով ավելի հարուստ է այս ցուցակի երկրորդ համարի՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից և 93 միլիարդ դոլարով ավելի հարուստ, քան Լարի Էլիսոնը, ով Oracle ՏՏ ընկերության հիմնադիրն ու տնօրենների խորհրդի նախագահն է։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի ամենահարուստ մարդիկ 500 միլիարդ դոլարով ավելի հարուստ են, քան մեկ տարի առաջ, ընդգծում է հրատարակությունը։