Եվրախորհրդարանը աջակցել է Ուկրաինայի վերականգնմանը, արդիականացմանը աջակցելու համար հատուկ հիմնադրամի ստեղծմանը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Telegram-ի իր ալիքում։
Ինչպես նշվում է Եվրախորհրդարանում, հիմնադրամը հետևողական և ճկուն աջակցություն կտրամադրի Ուկրաինային 2024-2027 թվականներին․
«Եվրախորհրդարանը աջակցեց նախաձեռնությանը, որը նախատեսում է Ուկրաինայի համար մինչև 50 միլիարդ եվրո արժողությամբ նոր ֆինանսական օգնություն»,-գրել է Շմիգալը:
Ուկրաինան ակնկալում է 2024 թվականին ստանալ 18 միլիարդ եվրո։ Վարչապետը նշել է, որ այդ միջոցները կօգնեն ֆինանսավորել բյուջեի դեֆիցիտը, վճարել սոցիալական նպաստներ, կենսաթոշակներ, բժիշկների և ուսուցիչների աշխատավարձեր։