ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեկ Հակակոռուպցիոն դատարանում ընթացավ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստը։

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը հայտնում է, որ դատարանում Վլադիմիր Գասպարյանն իրեն վատ է զգացել, նրան առաջին բուժօգնություն են ցույց տվել։ Նիստն  ընդմիջվել է։

 

 

 

ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ես դժգոհ եմ մեր շենքի համատիրության գործունեությունից եւ ցանկանում եմ դուրս գալ համատիրության կազմից` չվճարելով գումար: Խնդրում եմ ասել՝ ինչ է անհրաժեշտ անել համատիրության անդամների ցանկից (կազմից) դուրս գալու համար: Ո՞ւր պետք է դիմեմ:

Լիաննա Մնացականյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ շենքի շինության սեփականատերը համատիրության անդամ է համարվում շենքի կառավարման մարմնին դիմում ներկայացնելուց հետո՝ հաջորդ օրվանից: (Հիմք՝ «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը):

Համատիրության անդամի անդամությունը կարող է դադարել՝ սեփական դիմումի համաձայն:

Երեւանի քաղաքապետարան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համատիրության անդամի անդամությունը կարող է դադարել նաեւ  համատիրության անդամի՝ շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու հաջորդ օրվանից: (Հիմք` «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետը): Երկու դեպքում էլ համատիրության անդամությունը դադարած անձը համատիրության պարտավորությունների համար կրում է պատասխանատվություն իր կողմից համատիրության կանոնադրությամբ նախատեսված վճարի չմուծված չափի սահմաններում:

 

 

 

ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ օրինականացնել 1990-ականներին հորս կառուցած տունը. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Մարիանննա Լեւոնյան ( 59 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է առնվազն երեք հարեւաններից վերցնել հավաստում այն մասին, որ այդ տունը կառուցվել է 1990-ական թվականներին Ձեր հոր կողմից, որը պետք է ներկայացնեք Ձեր հասցեն սպասարկող համատիրություն, իսկ համատիրության բացակայության դեպքում՝ համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարություն՝ խնդրելով տրամադրել տեղեկանք այն մասին, որ տունը կառուցված է 1990-ական թվականներին։ Դրանից հետո անհրաժեշտ է դիմել մասնագիտացված չափագրական ծառա­յություններ մատուցող կազմակերպություն՝ պատվիրելով Ձեր սեփական տան ամբողջական չափագրում։ Այնուհետեւ անհրաժեշտ է չափագրական եզրակացությունը, տեղեկանքը, հողամասի սեփականության իրավունքի վկայականը, բնակելի տան լուսանկարները ներկայացնել քաղաքապետարան՝ խնդրելով թույլատրել օրինականացնել կառուցված ինքնակամ շինությունը։

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համայնքի ղեկավարը պարտավոր է Ձեր դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում կայացնել ինքնակամ շինությունը օրինականացնելը թույլատրելու կամ մերժելու մասին որոշում։

 




Լրահոս