ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Առողջական ի՞նչ խնդիրների դեպքում վարորդական իրավունքի նոր վկայական չեն տալիս: Վերջերս գնացի նոր վկայական ստանալու, պահանջեցին նաեւ բժշկական փատաթղթեր, որպեսզի որոշեն` տա՞ն, թե՞ չտան:Աբրահամ Կարապետյան, 65 տարեկան, գյուղատնտեսՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, որոշակի հիվանդությունների դեպքում ճանապարհային ոստիկանությունն իրավունք ունի վարորդին վկայական չտալ: Կա կառավարության  2006 թվականի 581N որոշումը, որը սահմանում է բժշկության հետ կապված մի քանի հարցեր, այդ թվում նաեւ հիվանդությունների նորմերը: Որոշման մեջ նշվում է, թե որ հիվանդությունների դեպքում է արգելվում վկայական, օրինակ` աչքի, վիրաբուժական, նյարդաբանական եւ այլ հիվանդությունների  դեպքում կտրականապես արգելվում է: «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի տնօրեն Էդիկ Հովհաննիսյան«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Տարօրինակ է, թե ինչպես է ճանապարհային ոստիկանության աշխատակիցը միանգամից վիրաբույժի, նյարդաբանի եւ աչքի բժշկի մասնագիտությունը ստանձնում` տեղում ախտորոշելով, թե վարորդական իրավունքի վկայական ստանալու համար իրենց այցելած քաղաքացին արդյոք տառապում է նման հիվանդություններից որեւէ մեկով, եւ արդյոք այդ հիվանդությունն այն աստիճանի է, որպեսզի վերջինիս արգելվի մեքենա վարելը: Ակնհայտ է, որ խնդիրը նյութական վերաբերմունք ցուցաբերելու եղանակով լուծվողներից է եւ ոլորտի կոռումպացված լինելու վառ օրինակ: Իսկ ընդհանուր առմամբ, նոր վարորդական իրավունքները գլխացավանք են դարձել մեքենատերերի համար, քանի որ նոր օրենքը 12.000 դրամ պետական տուրք է պահանջում:




Լրահոս