Գրավոր դիմել եմ Ժոզեպ Բորելին` ՀՀ-ում դիտորդական առաքելությունը ընդլայնելու, մանդատը հզորացնելու հարցով. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան գրավոր դիմել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին` ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու, նրա մանդատը հզորացնելու խնդրով, որ այն կարողանա էլ ավելի օգտակար լինել ՀՀ-ին: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Կոլոննան:

«Առաջարկել եմ ներառել Հայաստանը «Խաղաղության եվրոպական մեխանիզմի» մեջ, ինչպես, օրինակ, իրականացվում է Մոլդովայի համար: Մեր նպատակն է, որ ԵՄ-ն և նրա անդամները սկսեն նույնպիսի հստակ ազդակներ ցույց տալ, ինչպես Ֆրանսիան է ցույց տալիս ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապված: Ցանկացած գործողություն, որ կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, շատ հստակ և կոշտ արձագանքի կարժանանա, հուսով եմ` կարող ենք հույս դնել նաև այլ գործընկերների վրա, մասնավորապես խոսքս ԱՄՆ մասին է»,- ասաց նա:




Լրահոս