Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սարգիս Գալստյանն Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ: Սարգիս Գալստյանն Արցախի Ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է և Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր: Այս մասին հայտնում է լրագրող Թաթուլ Հակոբյանը:
Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա:
«Ես այս տեղեկատվությունը հիմա տալիս եմ բաց, քանի որ արդեն Ադրբեջանը հաստատեց:
Սարգիս Գալստյանի հետ այսօր կապվել են Երևանից՝ իր բարեկամները, որոնք այստեղ են տեղափոխվել: Նա բառացիորեն ասել է, որ Խանքենդիում է և ծառայում է Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի:
Գալստյանը իր ֆեյսբուքյան էջի նախկին գրառումններում Նիկոլին անվանում էֆենդի»,-նշել է Գալստյանը: