Ինչով են զբաղված ՔՊ-ականներն ԱԺ-ում. տհաճ միջադեպ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ տհաճ միջադեպ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովում: Երբ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթով կշտամբեց ՔՊ-ական պատգամավորներին, որոնք լայն ժպիտներով էին ԱԺ նիստերի ողջ ընթացքում, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վիրավորեց նրան՝ ասելով, թե սեփական փորձով էր կիսվում:

Ի պատասխան՝ Աննա Մկրտչյանն ասաց. «Այ տխմա՛ր, ձայնդ կտրի՛ր»: ԱԺ նախագահը շարունակեց. «Այ չինական.. Անդաստիարակ երեւույթ ես էլի.. Ամեն մեկին բերել շպրտել են ստեղ»: Աննա Մկրտչյանն էլ ասաց. «Քեզ են շպրտել…»: Այս վիրավորանքներով լեցուն բանավեճին խառնվեց Ալեն Սիմոնյանի նախկին, շատ հարցերում նաեւ ներկա օգնական-պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ առաջարկելով անվտանգության աշխատակիցներին ներս հրավիրել: «Որ գրկի». սեքսիստական պատասխանով ավարտեց իր խոսքը ԱԺ նախագահը:

Հիրավի, «կարեւոր» բանավեճ էր խորհրդարանական մեր երկրում՝ Հայաստանի ու արցախահայության այսօրվա մարտահրավերներին «համահունչ»: ՔՊ-ականները չեն գիտակցում իրենց պատասխանատվության չափաբաժինը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս