Պարզվել է Անկարայում ոստիկանության շենքի մոտ ահաբեկչություն իրականացրած երկրորդ մահապարտ ահաբեկչի ինքնությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի ՆԳՆ-ին։
«ԴՆԹ-ի թեստավորման արդյունքում պարզվել է, որ երկրորդ ահաբեկիչը Օզքան Շահինն է»,-պարզաբանում է ՆԳՆ-ն։
Նախկինում բացահայտվել էր ահաբեկչության մեկ այլ հեղինակ՝ անջատողական կազմակերպության անդամ Հասան Օգուզը։