ԲՀԿ-ն ինձ համար իշխանության մի թև է, որին տեսանելի լծակներ չեն տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դաշնակցություն կուսակցության հետ հանդիպումը առաջին հանդիպումներից մեկն էր, որ Գագիկ Ծառուկյանը ծրագրել է ունենալ այլ կուսակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ»,- Armlur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը` ավելացնելով, որ չի կարելի է ասել, որ հատուկ հանդիպեցին ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն:

Քաղաքագետը նկատեց, որ բացի Դաշնակցությունից, Ծառուկյանը հանդիպումներ կունենա նաև այլ քաղաքական ուժերի հետ` նշելով, որ նախատեսված է Ժառանգության հետ հանդիպումը, ինչպես նաև մամուլում արդեն կա տեղեկատվություն այն մասին, որ պատրաստվում է Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը:

«Արդեն կան կուսակցական լիդերներ, որոնք պառլամենտում ներկայացված չեն, նույնպես հայտնել են իրենց ցանկության մասին հանդիպել Ծառուկյանի հետ: Հանդիպելու ցանկություն է հայտնել նաև արտախորհրդարանական ուժերից «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը»,- նշեց քաղաքագետը` ավելացնելով, որ այս հանդիպումները մեկ միտում են ենթադրում. Այն, որ ԲՀԿ-ն իրականում ցանկանում է դառնալ այն հիմնական մեծ ուժը, որը իր շուրջը կհամախմբի մնացած մեծ ու փոքր ընդդիմադիր ուժերին:

«Կամ իրոք իշխանության կողմից ուղղորդվող ուժ է կամ իրոք այն ուժն, որ իրոք ուզում է իր կողքը միավորել ընդդիմադիր դաշտին և հասնել որևէ արդյունքի»,- նշեց

«Քաղաքացիական պայմանագիր» կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը չի համարում ընդդիմություն մի պարզ պատճառով, որ իրենք էլ իրենց չեն համարում ընդդիմություն:

Անդրադառնալով ԲՀԿ-ՀՅԴ հանդիպմանը` Ալեն Սիմոնյանը նշեց, որ դրանից ոչ մի լուրջ փոփոխություն ենթադրել պետք չէ, քանի որ նման տեսակի հանդիպումները քաղաքացուն ընդհանրապես ոչ մի բան չեն տալիս:

«Կարող է ընդդիմության տեսիլք ստեղծեն ու մարդկանց ասեն, որ տեսեք սա է ընդդիմությունը: ԲՀԿ-ն ինձ համար իշխանության մի թև է, որին տեսանելի լծակներ չեն տալիս»,- նշեց Ալեն Սիմոնյանը:




Լրահոս