
Վենետիկում մարդատար ավտոբուս է վթարի ենթարկվեկ, որի հետևանքով առնվազն 21 մարդ է մահացել, ևս 15-ը՝ վիրավորվել:
Զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը ճեղքել է արգելապատնեշը և 10 մետր բարձրությունից ընկել երկաթուղու վրա` դիպչելով էլեկտրահաղորդման գծին:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։ Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրյունարոն ասել է, որ դա «մեծ ողբերգություն է»:
Վենետիկի քաղաքապետի խոսքով՝ մահացածների թվում չորս երեխա կա։
Ըստ իտալական լրատվամիջոցների՝ բախումից հետո ավտոբուսը բռնկվել է։