Ով կարոտ է սեռական օրգաններ մեծ էկրանով տեսնել, թող գնա նայի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ով կարոտ է սեռական օրգաններ մեծ էկրանով տեսնել կամ կարծում է, որ Թրիերը հանճարեղ ռեժիսոր է, թող գնա նայի»,- Armlur.am-ի հետ զրույցում նշեց բլոգեր Տիգրան Քոչարյանը` անդրադառնալով հայկական կինոթատրոններում «Նիմֆոմանկա» ֆիլմի ցուցադրությանը: Բլոգերը համոզված է, որ այն աղմուկը, որը բարձրացվել է այս ֆիլմի ցուցադրության հետ կապված, պարզապես PR ակցիա է, որ ավելի շատ մարդ ցանկություն հայտնլ գնալ ու դիտել այդ ֆիլմը:

Ըստ Տիգրան Քոչարյանի` եթե Սինեմա Սթարը ներկայացնի ու գովազդի ֆիլմը որպես պոռնոդրամա, ապա համաձայն օրենքի այդ ֆիլմը չպետք է ցուցադրվի, քանի որ պոռնոգրաֆիան արգելված է Հայաստանում և ոչ միայն:

«Քաղաքացիական պայմանագիր» կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը Armlur.am-ին հայտնեց, որ ամեն մարդ կարող է դիտել այն ֆիլմը, որը ցանկանում է դիտել` ավելացնելով, որ ոչ մեկ իրավունք չունի մնացածին իր կարծիքը թելադրել:

«Մնում է մեկը արգելի կամ չափանիշ մտցնի, թե որ ֆիլմը ես պետք է դիտեմ կամ չդիտեմ«,- նշեց Ալեն Սիմոնյանը` ավելացնելով, որ ինքնին արգելք գաղափարը ինձ համար մեծ մասամբ անընդունելի է:




Լրահոս