Կրեմլը Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն անվանել է ոչ ճիշտ որոշում, իսկ ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է, որ դա ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։
Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 3-ին վավերացրել է Հռոմի կանոնադրությունը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս ընթացակարգը հակասում է սահմանադրությանը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, որոնք հաստատել են այն, գերազանցել են իրենց լիազորությունները։
ՄՔԴ-ի իրավասությունը ճանաչված չէ այն երկրների կողմից, որտեղ ապրում է աշխարհի բնակչության կեսից ավելին: Դրանց թվում են Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը և Թուրքիան։
Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է միակ երկիրը, որը վավերացրել է «Հռոմի Ստատուտը», որտեղ մեծ թվով ռուս բնակիչներ են ապրում և հակառակը՝ հետևանքների մասին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները դեռ չեն բարձրաձայնում։ Նշվում է, որ ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա այդ որոշումը։
Օֆելյա Հովհաննիսյան