Անհանգստության մեծ ալիք․ ինչու է հայկական դրամը կտրուկ արժեզրկվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դրամն օր օրի արժեզրկվում է, փոխարենը՝ եվրոն, ռուբլին ու դոլարը մեծ արժեքներով բարձրանում են:

Արցախում ռազմական գործողությունների, տասնյակ հազարավոր արցախցիների բռնի տեղահանությանն ու Հայաստան տեղափոխվելուն զուգահեռ վերջին օրերին և՛ դոլարը, և՛ եվրոն և՛ ռուբլին դրամի համեմատ կտրուկ թանկացել են։ Սա հայաստանաբնակների շրջանում անհանգստության մեծ ալիք է առաջացրել:

Վերջին տվյալներով՝ նախորդ մեկ շաբաթվա ընթացքում դրամն էժանացել է արդեն շուրջ 14 տոկոսով. սեպտեմբերի 19-ին՝ Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման օրը բանկերը մեկ դոլարը վաճառում էին 387.5 դրամով, սեպտեմբերի 26-ին, երբ արցախցիների հոսքը Հայաստան սկսվել էր, փոխարժեքը մի փոքր էր ավելացել՝ հասնելով 390 դրամի։ Երեկ երեկոյան դոլարը վաճառում էին 445 դրամով։

Հայկական արժույթը զգալի արժեզրկվել է նաև եվրոյի համեմատ։ 5 օր առաջ 415 դրամով կարելի էր եվրո գնել, երեկոյան փոխարժեքն արդեն 470 դրամի հասավ։ ArmLur.am-ը կապ հաստատեց Կենտրոնական Բանկի հետ` հասկանալու համար թե ինչի՞ հետ է կապված այս երևույթը: Ինչու՞ է դրամն արժեզրկվում իսկ եվրոյի, ռուբլու ու դոլարի արժեքը բարձրանում է:

Կենտրոնական Բանկից տեղեկացրին, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է արտարժույթի փոխարժեքի ազատ լողացող ռեժիմ, և, հետևաբար, փոխարժեքի փոփոխությունները պայմանավորված են արտարժույթի շուկայում առաջարկի և պահանջարկի փոփոխություններով:

Մարիամ Ղազարյան




Լրահոս