ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիայի մասնակիցները համատարած կազատվեն․ գնդակը՝ Վերաքննիչ դատարանի դաշտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ի տվյալներով, Երևանում դեպտեմբերի 19-ից 25-ը տեղի ունեցած բողոքի ակցիաների արդյունքում նախաձեռնվել է 35 վարույթ, 57 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 48 անձի մեղադրանք է առաջադրվել և 31 անձ կալանավորված է :

Եվ հիմա կալանավորվածների հարցը հասել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան և գնդակը, այսպես ասած, ՀՀ վերաքննիչ դատարանի դաշտում է ու, ըստ լուրերի, համատարած ազատումներ են սպասվում:

Նկատենք, որ դատական համակարգում խոսակցություններ են եղել այն մասին, որ առաջին ատյանի դատարանը բողոքի ակցիաների դեպքերով անցնող անձանց մեծ մասին 10, 15, 1 ամսյա կալանք է տվել ու մինչեւ ՀՀ վերաքնիչ դատարանում քննեն ներկայացված բողոքները, արդեն այդ անձինք կհայտնվեն ազատության մեջ:

Ավելին, դատական համակարգում այն կարծիքին են, որ միգուցե իրավապահները դատարաններին ասել են՝ իրավիճակը մեղմելու համար տարեք կարճաժամկետ կալանքի, որ մայրաքաղաքում լարված մթնոլորտը հանդարտվի։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս