
Հայաստանում բենզինը և հեղուկ գազը շարունակում են ինտենսիվ կերպով թանկանալ, նախկին՝ 350 դրամով մեկ լիտր բենզին գտնելն այսօր արդեն երազանք է:
Մասնավորապես՝ «ռեգուլյար» տեսակի բենզիները դարձել է 550, «պրեմիումը»՝ 580 դրամ, «սուպերը»՝ 750 դրամ: Դե իսկ հեղուկ գազը նախկին 100 դրամի փոխարեն այսօր արժի 180 դրամ: Շարունակաբար թանկացումների այս ֆոնին արժեզրկվում է դրամն ու թանկանում ռուբլին, եվրոն ու դոլարը: Իսկ ինչպես պետք է վճարի միջին վիճակագրական քաղաքացին:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ հասկանալու համար, թե ինչի՞ հետ է կապված այս աստիճան թանկացումները, սակայն մեր զանգերն ու հարցերը մնացին անպատասխան։
Մարիամ Ղազարյան