Ռուսաստանը կարևոր ներուժ է տեսնում Զանգեզուրի միջանցքի նախագծում. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը կարևոր ներուժ է տեսնում Զանգեզուրի միջանցքի նախագծի իրագործման մեջ, որն առաջ  է մղելու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Դիտարկվում է նախագիծ՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող տրանսպորտային երթուղին վերականգնելու համար։

Այդ նախագծի իրականացման ընթացքում մենք զգալի առաջընթաց ենք տեսնում Երևանի և Բաքվի միջև  հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Իհարկե, ամեն ինչ կախված է նրանից, թե առկա է արդյոք երկրների քաղաքական կամքը և կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու պատրաստակամություն»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս