
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 3-ին, ժամը 16-ին, կամավոր բաժանմուք է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1994 թ. ծնված Բոգդան Լ.-ն:
2022 թ. հունիսի 22-ից նա հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով` առանց խափանման միջոցի։