
Սեպտեմբերի 25-ի երեկոյան Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին բենզինի պահեստի պայթյունից հետո Հայաստանն օգնություն տրամադրելու համար դիմել էր Բելգիայի Թագավորություն:
Բելգիան մասնագետների խումբ է ուղարկել Հայաստան՝ Ստեփանակերտի գազի պահեստում պայթյունի հետևանքով տուժածներին օգնություն ցույց տալու համար։ Եվ նշվում է, որ թագավորությունը բուժման նպատակով կընդունի որոշ տուժածների։ Այս մասին հայտնել է Բելգիայի արտգործնախարար Աջա Լյաբիբը։
«Արցախում վառելանյութի պահեստում պայթյունի հետևանքով Հայաստանից օգնություն տրամադրելու խնդրանքին Բելգիան արձագանքել է: Երևան է ուղարկվել մի խումբ փրկարարներ՝ ծանր այրվածքների մասնագետներ, մի շարք տուժածներ կտեղափոխվեն Բելգիա՝ բուժման նպատակով»,- ասաց Բելգիայի արտգործնախարար Աջա Լյաբիբը։
Օֆելյա Հովհաննիսյան