ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմենուհի Սարիբեկի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օգտագործել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ:
Այսպես. Արմենուհի Սարիբեկի Պետրոսյանը, բազմազանության արտոնագրերի ծրագրի միջոցով ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու համար ԱՄՆ դեսպանատուն է ներկայացրել շենությամբ չպարզված ժամանակ և ինքնությունը չպարզված անձից ձեռք բերված իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ հանդիսացող ՙՙԽաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ» ավարտելու վերաբերյալ 20.07.1995 թվականին տրված AN049809 սերիական համարի դիպլոմը: