
Արցախից բռնի տեղահանված 100 632 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը: Հաշվառվածների թիվը կազմում է 96 940։ Այս մասին ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 324 բուժառու:
Նրանցից 114-ի վիճակը ծանր է, 15-ինը՝ ծայրահեղ ծանր:
Վերակենդանացման բաժանմունքում այս պահին բուժում է ստանում 8 երեխա: