Չինաստանում 100-ից բարձր տարիք ունեցողների թիվն անցնում է 48 հազարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանում ապրում Է 48 հազար 921 մարդ, որոնք 100-ից բարձր

տարիք ունեն: Ինչպես տեղեկացնում Է ”Արմենպրես”-ը, այս տվյալներն այսօր հաղորդել Է ”Չայնա դեյլի” թերթը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի գերոնտոլոգիական

ընկերությունը: Վիճակագրությունը վկայում Է, որ այս տարի Չինաստանի այն բնակիչների

ընդհանուր թիվը, ում տարիքը հատել Է 100-ամյա սահմանագիծը, 2010 թվականի համեմատ ավելացել

Է 5228-ով: 2011 թվականին իր 126-ամյակն Է նշել նաեւ մոլորակի ամենածեր բնակչուհին՝

չինուհի Լո Մեյչժենը՝ ՉԺՀ-ի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանից: Գերոնտոլոգիական ընկրության

զեկույցում հաղորդվում Է, որ Գեյչժոու նահանգում հայտնաբերվել Է երկրի ամենածեր ընտանեկան

զույգը: Ամուսինների ընդհանուր տարիքը 213 Է: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները,

չինացի երկարակյացների հիմնական մասը բնակվում Է Չինաստանի հարավ-արեւմուտքում: Ներկայում

ՉԺՀ-ն երկրորդ տեղն Է պահպանում այն երկրների ցուցակում, որոնք 100-ից բարձր տարիքի

առավել մեծ թվով բնակիչներ ունեն: Ըստ վերջին տվյալների՝ այժմ Չինաստանում կյանքի միջին

տեւողությունը 73,5 տարի Է: 12-րդ հնգամյակում, որն ընդգրկում Է 2011-2015 թվականները,

երկրի կառավարությունը խնդիր Է դրել այդ ցուցանիշն ավելացնել մեկ տարով:




Լրահոս