
ՀՊԼ 11-րդ տուրում «Շիրակը» ընդունել է «Վանին» և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
27-րդ րոպեին հաշիվը բացել է Սերգեյ Մանուկյանը, իսկ 61-ին մրցավարի նշանակած 11-մետրանոցը իրացրել է Պոբուլիչը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։
Այս խաղից հետո գյումրեցիները 7 միավորով 8-րդ տեղում են, իսկ Չարենցավանի թիմը 4 միավորով եզրափակում է աղյուսակը։