ՀՀԿ-ական թեկնածուն վերընտրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ  Armlur.am-ը տեղեկացավ, որ, ըստ նախնական տվյալների, Կոտայքի մարզի Արտավազ համայնքում ձայների կրկնակի առավելությամբ վերընտրվել է ՀՀԿ-ական թեկնածու Ռեմ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ իր թեկնածությունն էր առաջադրել նաև անկուսակցական Աշոտ Մարգարյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, ՀՀԿ-ական թեկնածուին հովանավորում է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը:

Armlur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ գյուղում մինչ ընտրությւոնները թեկնածուների միջև բախում է եղել: Ռեմ Հովհաննիսյանի թիմակիցները ծեծի էինն ենթարկել անկուսակցական Աշոտ Մարգարյանի հորը` Քաջիկ Մարգարյանին: Աշոտ Մարգարյանը հաստատել էր լուրը, սակայն  Ռեմ Հովհաննիսյանը հերքել էր:

Իսկ երեկ Արտավազ համայնքից մեր թղթակիցը տեղեկացրել էր, որ համայնքի բնակիչները ՀՀԿ-ական թեկնածուին են ընտրում, քանի որ նա մարդկանց տեղեկանքներ է տալիս:




Լրահոս