Քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կացարանով, սնունդով և այլ պարագաներով ապահովելու գործընթացի կազմակերպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Արարատի մարզպետարանում ևս մարզպետի, աշխատակազմի և համայնքապետերի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել։ ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի կազմակերպումը։

Հաշվի առնելով այն փաստը, որ բռնի տեղահանված մեծ թվով քաղաքացիներ տեղավորվել են Արարատի մարզում` նախարարը հանձնարարել է, որ համայնքապետերը լինեն առավել զգոն և ուշադիր, ամենօրյա ռեժիմով իրականացնեն կարիքների գնահատում, որպեսզի որևէ մեկը ուշադրությունից դուրս չմնա։

Նախարարը հանձնարարել է դպրոցահասակ երեխաներին հնարավորինս արագ ապահովել գրենական պիտույքներով, որպեսզի նրանք սկսեն հաճախել դպրոց։ Հաշվի առնելով այն փաստը, որ մարզում հյուրանոցային տնտեսություններ գրեթե չկան, և որոշակի թվով բռնի տեղահանվածներ տեղավորվել են կեցության համար հարմարեցված ընդհանուր տարածքներում` նախարարը հանձնարարել է այդ ընտանիքների համար գտնել բնակելի տներ, որտեղ ապրելու համար կլինեն բավարար պայմաններ։

Հաշվի առնելով աշխատանքի ծավալը` նախարարը հանձնարարել է, ըստ անհրաժեշտության, աշխատանքներում ներգրավել կամավորների։

Նախարարը հանձնարարել է նաև բնակիչների հետ հանդիպումների, շփումների ժամանակ պարբերաբար իրազեկել կառավարության աջակցության ծրագրերի մասին, որպեսզի բռնի տեղահանված մեր հայրենակիցները լինեն տեղեկացված և դուրս չմնան աջակցության ծրագրերից։

Խորհրդակցության ժամանակ տրվել են մի շարք այլ հանձնարարականներ։

Արարատի մարզում այս պահին տեղավորվել է 15569 քաղաքացի։




Լրահոս