Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը` կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը։
«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության աջակցությունը, քանի դեռ նա չի դադարեցրել այս դաժան արշավը», – ընդգծել է Քարդինը` նկատի ունենալով Բաքվի ռազմական գործողությունը: Նա կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի տարածքում իրենց գործողությունների համար։
«Մենք պետք է ընդլայնենք մարդասիրական աջակցությունը այն էթնիկ հայերին, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը: Միացյալ Նահանգները նաև պետք է շարունակի աջակցել վերջին տարիներին Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկված ժողովրդավարական բարեփոխումներին, ներառյալ ջանքերը՝ խթանելու թափանցիկությունը, լավ կառավարումը և տնտեսական համագործակցությունը Միացյալ Նահանգների, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի հետ որպես ամբողջություն»,- եզրափակել է Քարդինը: