Լարսն անցանելի է, խցանման պատճառը կոնյակով բեռնված մեքենաներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը պարբերաբար ահազանգ է ստանում, որ Լարսի անցակետում հայերին թույլ չեն տալիս անցնել Ռուսաստանի սահմանը։ Քաղաքացիները կարծում են, որ սա ռուսական կողմի վրեժն է, Հայաստանի հակառուսական հայացքների պատճառով։ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ պատճառը Լարսի անցակետում կանգնած հայկական կոնյակով բարձված բեռնատար մեքենաներն են, որոնք Ռուսաստանը կանգնեցրել է ՝ կոնյակի որակը ստուգելու համար։
Մենք կապ հաստատեցինք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանի հետ, որը պարզաբանեց․

«Ոչինչ չեմ կարող ասել, խնդիրը մեր տիրույթում չէ, այն լոգիստիկ խնդիր է։ Մեքենաներ կուտակված չկան, կուտակված են միայն  կոնյակով բեռնված մեքենաները։ Նրանք այդ մասին պարզաբենել են»։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ պատճառը ռուսական կողմը հայտնել է՝ ստուգումներ են իրականացնում կոնյակի որակի հետ կապված։  Նրա հայտարարությունից առաջ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը նշել էր, որ խոսքը Հայաստանից Ռուսաստան գնացող կոնյակով բեռնված շուրջ 60 բեռնատարի մասին է։

Էմմա Միքայելյան




Լրահոս