
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում քանդվում է ապօրինի 21 շինություն։
«Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն: Նշված բոլոր շինություններն ապօրինի են և կառուցվել են վերջին ամսիների ընթացքում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա»,- այս մասին ասվում է Հայկ Կոստանյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։