Աջափնյակի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը՝ դատարանի առաջ. ինչ է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Լիպարիտ Վարպետյանը զբաղեցնելով Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող, բաժնի աշխատանքները համակարգելու և ղեկավարելու, ինչպես նաև համապատասխան հիմնախնդիրների լուծմանն ուղղված որոշումներ կայացնելու լիազորություններ ունեցող պաշտոնատար անձ, նույն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ՝ նույն հիմքով պաշտոնատար անձ հանդիսացող Վահան Բեսալյանի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տարբեր քաղաքացիների կամ նրանց մատնանշած անձանց օգտին գործողություններ կատարելու համար տարբեր անձանցից պահանջել և ստացել են կաշառք։

Վահան Արշալույսի Բեսալյանը, զբաղեցնելով Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ունենալով տվյալ բաժնի հիմնախնդիրների լուծմանը, որոշումների ընդունմանը և հանձնարարականների կատարմանը մասնակցելու լիազորություններ, նույն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ՝ նույն հիմքով պաշտոնատար անձ հանդիսացող, բաժնի աշխատանքները համակարգելու և ղեկավարելու, ինչպես նաև համապատասխան հիմնախնդիրների լուծմանն ուղղված որոշումներ կայացնելու լիազորություններ ունեցեղ Լիպարիտ Վարպետյանի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տարբեր քաղաքացիների, ինչպես նաև նրանց մատնանշած անձանց օգտին գործողութուններ կատարելու, ինչպես նաև թողտվության և հովանավորչության դիմաց 2023 թվականի տարբեր ժամանակահատվածում վերջիններիս կողմից, ինչպես նաև նրանց մատնանշած անձանց օգտին շինարարական աշխատանքների անխոչընդոտ իրականացման համար գործողություներ կատարելու կամ գործողություններ կատարելուց զերծ մնալու դիմաց պահանջել, իսկ որոշ դեպքերում ստացել են տարբեր չափերով կաշառք:

Արթուր Աբրահամյանը Երևան քաղաքի բնակիչ, իր բարեկամ Հրաչիկ Սամսոնյանի կողմից լիազորված լինելով վերջինիս անունից Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմ դիմումներ ներկայացնելու և այնտեղից պատասխաններ ստանալու իրավունքով, Հրաչիկ Սամսոնյանի կողմից Սիլիկյան թաղամաս, 7-րդ փողոց, հ. 58/1 հասցեում կառուցվող բնակելի տան և պարսպի նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու և շինարարության թույտվություն ստանալու համար դիմում է ներկայացնել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, ինչի կապակցությամբ դիմել է պաշտոնատար անձ հանդիսացող՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Վահան Բեսալյանին, ով իր գործողությունները նախապես համաձայնեցնելով Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Լիպարիտ Վարպետյանի հետ, 2023 թվականին, դեռևս չպարզված օրը, Արթուր Աբրահամյանից վերջինիս մատնանշած անձի՝ Հրաչիկ Սամսոնյանի օգտին գործողություններ կատարելու, այն է՝ վերջինիս կողմից կառուցվող բնակելի տան և պարսպի շինարարական աշխատանքների ճարտապետահատակագծային առաջադրանքը և շինարարություն թույլտվությունը տրամադրելու համար, պահանջել և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Արթուր Աբրահամյանից մաս-մաս ստացել է ընդհանուր 250.000 ՀՀ դրամ կաշառք, որից 130.000 ՀՀ դրամը ստացել է դեռևս չպարզված օրը, 40.000 ՀՀ դրամը՝ 2023 թվականի մայիսի 15-ին, իսկ մնացած 80.000 ՀՀ դրամը, ստացել է 2023 թվականի հունիսի 12-ին:

Գեղամ Տոնոյանը Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոց 24/2-րդ տան աստիճանների քանդման և փոխարինման գործընթացը ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ N 596-Ն որոշմամբ սահմանված պահանջների խախտմամբ, այն է՝ առանց համապատասխան փաստաթղթերի իրականացնելու և տվյալ գործընթացի իրականացման ընթացքում խախտումները քողարկելու նպատակով, նշված հարցը քննարկել է պաշտոնատար անձ հանդիսացող՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Վահան Բեսալյանի հետ, ով Գեղամ Տոնոյանի կողմից վերը նշված ապօրինի շինարարությունը չարձանագրելու թողտվության և ապօրինի անգործության համար, վերջինիցս 2023 թվականի մարտի 25-ին պահանջել է 500.000 ՀՀ դրամ կաշառք, իսկ Գեղամ Տոնոյանը համաձայնելով առաջարկին, իր օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության և ապօրինի անգործության համար՝ Վահան Բեսալյանին խոստացել է տալ 500.000 ՀՀ դրամ կաշառք:

Քնար Մանուկյան




Լրահոս