Վալերի Ղազարյանը՝ ռեփեր Լյոկան, ինստագրամյան իր էջում անդրադարձել է Արցախի նախկին նախագահների ձերբակալությանը Ադրբեջանի կողմից։
«Նենց չի աչքիս լույսնա, գիտեմ, որ ամենամեծ մեղավորների ցանկում ինքը իր ուրույն տեղն ունի, ոնց պաշտոնյաների մեծ մասը, շատ բան գիտեմ։
Բայց մի տեսակ սիրտս ցավում ա, որ սենց տեսնում եմ՝ ոնց են չուլի տեղ տշում աջ ու ձախ, վերջիվերջո հայ ա, հայրենակից ա, հա դավաճան ա, առևտրական ա, խաբեբայա, ծախելա, բայց հայա չէ՞։
Այս քայլով ոչ թե Արայիկին, Բակոյին, Դավիդին կամ Ռուբենին են անպատվում, այլ ամբողջ Հայաստանին, ՀԱՅ ա, չէ՞։
Պետք է ամեն ինչ անել, դուրս բերել սրանց ադրբեջանական բանտերից, բերել Հայաստան, ստեղ մեր ուզած ու իմացած ձևերով դատենք, բայց մենք անենք , Հայը անի, ոչ թե ադրբեջանցին»-գրել է Լյոկան` տեղադրելով Արայիկ Հարությունյանի՝ Ադրբեջանի կողմից ձերբակալության կադրերը։
Հիշեցնենք, որ Լյոկան մշտապես առանձնացել է իշխանությունների նկատմամբ իր քննադատական դիրքորոշմամբ։
Սակայն վերջին շրջանում նրա անձի շուրջ բուռն քննարկումներ էր սկսվել այն բանից հետո հատկապես, երբ ՀՀ կառավարությունը նրան էր վստահել Սնուփ Դոգի՝ Երևանում կայանալիք համերգի բացումը, որի մասին ռեփերը հայտնել էր ինստագրամյան իր էջում։
Ավելի ուշ համերգը հետաձգվեց, որի մասին ArmLur.am-ը գրել էր։
Մարիամ Ղազարյան