Այսօր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կկայանա 21-ամյա Մարո Գուլոյանի ինքնասպանության գործով դատական նիստը:
Տուժողի իրավահաջորդ Ռոման Թովմասյանի փաստաբանը` Լուսինե Մինասյանը, դատարանին ներկայացրեց որոշ հիմնավորումներ, որոնք կասկածելի են դարձնում նախաքննական մարմնի գործողությունները:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հուլիսի 12-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում ամուսնու տանն իր խալաթի գոտիով ինքնասպան էր եղել 21-ամյա Մարո Գուլոյանը, ով ուներ մեկ երեխա և այդ պահին հղի էր: Մարոյի հոր` Ռոման Թովմասյանի պնդմամբ` Գուլոյանն ինքնասպան չի եղել, այլ նրան սպանել է ամուսինը` 26-ամյա Գևորգ Գուլոյանը:
Նշենք նաև, որ Թովմասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Մարոն չի ունեցել խալաթ, և չէր կարող ինքնասպանության գործել հղի վիճակում: