ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանի ցմահ ազատազրկումից մինչև ռուսական կողմի մեղադրանքներ. միջազգային տեսաշար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում, հայտնում են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից և պետական անվտանգության ծառայությունից։ Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի տասից ավելի հոդվածներով, առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։

Եվրամիությունը (ԵՄ) դժվար թե Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառի Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման պատճառով, քանի որ դա կախված է Ադրբեջանից բնական գազի մատակարարումներից։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուիզոն։

Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի ճակատագրի մասին հարցին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբին «կանաչ լույս» է տրվել Լեռնային Ղարաբաղի հարցով՝ լրացուցիչ հանդիպման վերջնական փաստաթղթերով։

Մանրամասները ՝ ArmLur.am-ի տեսանյութում

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս