Ղրիմը ծրագրում է իրավականորեն մտնել ՌԴ կազմի մեջ մի քանի ամսվա ընթացքում, եթե այդպիսի որոշում կայացնի ինքնավար հանրապետության բնակչությունը մարտի 16-ի հանրաքվեի ժամանակ. РИА Новости-ի հետ հարցազրույցի ժամանակ վստահեցրել է Ուկրաինայի կառավարության ներկայիս ղեկավար Սերգեյ Ակսենովը:
«Եթե հանրաքվեի արդյունքում որոշվի, որ Ղրիմը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ, մենք կսկսենք շուրջօրյա աշխատանքներն այդ ուղղությամբ և ամեն ինչ կանենք գործընթացն արագացնելու համար»,-ասել է Ակսենովը՝ համոզմունք հայտնելով, որ ամեն ինչ հնարավոր է անել ամենասեղմ ժամկետում:
«Իհարկե, անցումային շրջան կլինի, քանի որ մենք պետք է ամբողջությամբ անցնենք ռուբլու գոտի, Ղրիմի ներսում հաշվարկներ կկատարեն, որպեսզի հաշվարկենք բնակիչների աշխատավարձերն ու թոշակը ռուբլով»,-ավելացրել է Ակսենովը:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Կիևում իշխանափոխություն տեղի ունեցավ՝ պետական հեղաշրջման համար անհրաժեշտ բոլոր նախահիմքերով: Գերագույն ռադան իշխանությունից հեռացրեց նախագահ Յանուկովիչին, փոխվեց սահմանադրությունը, երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դրվեցին Ալեքսանդր Տուրչինովի վրա և նախագահական ընտրությունների նոր օր նշանակվեց մայիսի 25-ը: