
Փաշինյանի եվրոպական շփումները Գրանադայում։
Հիշեցնենք, որ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գրանադա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հայկական պատվիրակության կազմում է նաև Արտաքին գործերի նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված հնգակողմ հանդիպումից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։
Որպես հանդիպումից հրաժարվելու պատճառ է նշվում այն հանգամանքը, որ Գերմանիան և Ֆրանսիան մերժել են Ադրբեջանի առաջարկը, որպեսզի հանդիպմանը մասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։