Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում ռուս խաղաղապահների ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը. ՌԴ ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ամենօրյա ամփոփագրում:

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը։

Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում կողմերի շփման նախկին գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը»,- նշված է ամփոփագրում։




Լրահոս