Շառլ Միշելը Փաշինյանին ու Ալիևին կհրավիրի Բրյուսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտնել է, որ հոկտեմբերի վերջին Բրյուսել կհրավիրի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։

«Մենք հավատում ենք դիվանագիտության, քաղաքական երկխոսության ուժին, ուստի երկու առաջնորդներին՝ Փաշինյանին և Ալիևին, կհրավիրեմ հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը», – ասել է նա Ֆրանսիայի, Գերմանիայի և Հայաստանի ղեկավարների հետ հանդիպումից հետո։




Լրահոս