
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով հարցին, թե որ կետում կարելի է կանգ առնել հատուկ ռազմական գործողության ժամանակ, ասել է, որ խոսքը ոչ թե տարածքների, այլ մարդկանց անվտանգության երաշխիքների մասին է։
«Հիմա այն մասին, թե որտեղ պետք է կանգ առնենք: Գիտեք, դա տարածքների խնդիր չէ, դա Ռուսաստանի և ռուսական պետության ժողովուրդների անվտանգության երաշխավորման խնդիր է: Եվ սա ավելի բարդ հարց է, քան որոշ տարածքներ: Խոսքը մարդկանց մասին է, ովքեր Ռուսաստանը համարում են իրենց հայրենիքը, իսկ մենք՝ մեր ժողովուրդը: Դե, սա այնքան բարդ խնդիր է»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով «Վալդայ» միջազգային ակումբի հանդիպման ժամանակ։