ՔՊ-ականները կգործուղվեն Գերմանիա՝ «անհայտ օրակարգով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը հոկտեմբերի 14-19 աշխատանքային այցով կգործուղվի Բեռլին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում լինելու են Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Միքայել Թումանյանը:
Թե ՔՊ-ականներն ի՞նչ օրակարգով են մեկնում Գերմանիա, ի՞նչ հանդիպումներ են այնտեղ ունենալու, հայտնի չէ, ԱԺ համապատասխան որոշման մեջ այդ մասին ոչինչ կա:

Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը (Վ. Վարդանյանի, Հ. Գրիգորյանի եւ Ժ. Հարությունյանի՝ Բեռլին-Երեւան), օրապահիկը (Վ. Վարդանյանի, Հ. Գրիգորյանի, Ժ. Հարությունյանին՝ հոկտեմբերի 15-19-ը), ինչպես նաեւ գիշերավարձը՝ կկատարվի պետբյուջեի հաշվին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս