
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին. Հայաստան կժամանի Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը, որը պատասխանատու է եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով։
Երևանում Լենարչիչը կհանդիպի Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և կայցելի վայրեր, որտեղ ապաստան են գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք: