ArmLur.am-ը տևական ժամանակ է բնակիչներից բողոքներ է ստանում , որ «Վայլդբերիզ» օնլայն գնումների կայքին կցված իրենց անձնական քարտերից անհասկանալի պատճառներով գումար է գանձվում: Բաժանորդները փորձել են հասկանալ դիմելով համապատասխան բանկային քարտի ծառայությանը,թե ինչու են անհասկանալի պատճառներով գումարներ գանձվում,եթե որևէ պատվեր չեն կատարել:Բողոքների մեծ ալիք կար հատկապես «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն հետ կապված:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն աշխատակիցների հետ՝ հասկանալու համար, թե ինչ հիմունքներով են գումարներ գանձվում բաժանորդներից:
Աշխատակիցը պարզաբանեց, որ.
– «Վայլդբերիզ» օնլայն գնումների կայքը պարբերաբար թարմացումներ է տալիս, մենք միշտ հորդորում ենք մեր բաժանորդներին անձնական տվյալների տրամադրման հարցում շատ զգույշ լինել, քանի որ մի շարք պատրվակներով կարող են կապ հաստատել՝ նպատակ ունենալով կորզել բանկային քարտի PIN և CVV կոդերը»:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Հորդորում ենք լինել զգոն և անձնական տվյալներ չտրամադրել երրորդ անձանց, ոչ մի պարագայում անհայտ ծագում ունեցող համակարգերում կամ կայքերում չլրացնել մուտքանուն և գաղտնաբառ: Զեղծարարները WhatsApp, Telegram և այլ հարթակներով գնումներ կամ վճարումներ կատարելու Հայփոստում առաքանի ունենալու և մի շարք այլ պատրվակներով կապ են հաստատում կամ կեղծ հաղորդագրությունների միջոցով փորձում են կորզել Ձեր քարտի PIN և CVV կոդերը: Նշված տվյալները պետք չէ փոխանցել նույնիսկ Բանկի աշխատակից ներկայացած անձանց:
Օֆելյա Հովհաննիսյան