ՌԴ ՊՆ պատվիրակությունը կայցելի Երևան․ կքննարկեն Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման ժամկետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ուրբաթ կայցելի Երեւան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։

«Այսօր Երեւան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը, հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման կոնկրետ ժամկետներ»,-այս մասին հայտարարություն են տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքէջում ։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է տարածաշրջանում 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հռչակագրի հիման վրա։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գտնվելու տեւողությունը որոշվել է պայմանագրի ստորագրման օրվանից հինգ տարի ժամկետով, ավտոմատ երկարաձգմամբ ևս հինգ տարով, եթե պայմանագրի կողմերից ոչ մեկը չհայտարարի իր ժամկետի ավարտից 6 ամիս առաջ այս դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրություն։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Հանրապետությունը «հակաահաբեկչական գործողություններ» ասվածի  տակ լայնածավալ հարձակում  սկսեց Արցախի, այդ թվում՝ խաղաղ բնակչության վրա:

Ռուսաստանը հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը և վերադառնալ դիվանագիտական կարգավորմանը։ Սեպտեմբերի 20-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացել է Բաքվի և Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։

Սեպտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2024 թվականի հունվարի 1-ից դրա գոյությունը դադարեցնելու մասին։ Բնակչությանը հանձնարարվում է դիտարկել Բաքվի կողմից առաջարկված վերաինտեգրման պայմանները և ինքնուրույն որոշում կայացնել մնալու հնարավորության մասին։ Երևանի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել ավելի քան 100 հազար ներքին տեղահանված անձ, որի բնակչությունը մինչև վերջերս կազմում էր մոտ 120 հազար մարդ։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս