Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ լսումների օր է նշանակել հոկտեմբերի 12-ը։
Այս մասին ասվում է դատարանի հայտարարության մեջ։
«Միջազգային դատարանը՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը, հինգշաբթի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, կանցկացնի «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) կիրառման գործով հանրային լսումներ»,- ասված է հրապարակված հայտարարության մեջ: