ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 8 ամիս Ադրբեջանում գերի մնացած զինծառայողը՝ Արցախի երեք նախագահների ու պաշտոնյաների կալանավորման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը Հակակոռուպցիոն դատարանում են ու գործով հարցաքննվեց Ադրբեջանում 8 ամիս գերության մեջ գտնված ու Հայաստան վերադարձված Ալեքսանդր Բաբայանը։ Նշենք, որ գործով մեղադրյալը ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն է։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով: Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

Անդրանիկ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս