ArmԼur.am-ին հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հետազոտել են եւ ասել, որ կրկին հետազոտման անհրաժեշտություն է առկա։
Նշենք, որ սեպտեմբերի 9-ին դատարանը բավարարել էր Գարիկ Գալեյանին կալանավորելու միջնորդությունը:
Վերջինիս փաստաբան Վահան Հովհաննիսյանի պնդմամբ՝ կալանքն անթույլատրելի է, քանի որ Գալեյանն ունի պատժի և կալանքի կրմանը խոչընդոտող 3 հիվանդություն: Դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան։ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով:
Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Փաստաբան Վահան Հովհանննիսյանը մանրամասներ է հայտնում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան