
Կեսգիշերն անց լուր տարածվեց, թե ՀՀ ոստիկանության նորանշանակ պետ Վովա Գասպարյանը հրաման է ստորագրել Երևանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանին պաշտոնանկ անելու մասին։ Լուրը պաշտոնապես ճշտել չի հաջողվել։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը թերթի թղթակցին ասել է, որ 22։30-ի դրությամբ նման հրաման չի եղել։ Իսկ Նազարյանը հեռախոսազանգերին չի պատասխանել։