
ՌԴ ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, թե Երևանի խնդրանքով Հայաստանի Հանրապետությանը տասնյակ հազարավոր տոննաներով դիզվառելիք են մատակարարել:
«Ի պատասխան Հայաստանի ղեկավարության դիմումի՝ Ռուսաստանը սկսել է մատակարարել հանրապետությանն անհրաժեշտ նավթամթերքը։ Խոսքը 15 հազար տոննա բենզինի և 20 հազար տոննա դիզվառելիքի մասին է»,- ասված է հայտարարության մեջ։
Հայկական կողմը դեռևս չի մեկնաբանել Մոսկվայի այս հայտարարությունը։
Պաշտոնական Մոսկվան նշում է, որ առաջիկայում ՌԴ կառավարությունը և ռուսաստանյան մի շարք բարեգործական կազմակերպություններ մտադիր են օդային ճանապարհով հումանիտար օգնություն հասցնել Արցախի հայերի համար։ Սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում: