Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ ՄԶԳ պաշտոնյան քննարկել են ԼՂ-ի բռնի տեղահանվածներին աջակցության հնարավոր ուղղությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) տնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերին աջակցության հնարավոր ուղղությունները, անդրադարձել մասնավորապես բնակապահովման խնդրին, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:




Լրահոս