
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Սիրիայի Հոմս քաղաքի ռազմական ակադեմիայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունից, որը Հոմս քաղաքում հանգեցրեց ավելի քան 100 զոհի և բազմաթիվ վիրավորների: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Սիրիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասվում է X-ի միկրոբլոգում հրապարակված հաղորդագրությունում: