
Հոկտեմբերի 6-ին Ղրղզստանի հյուսիսում գտնվող Բալիկչի քաղաքի մոտ մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները:
Հայաստանը չի մասնակցում Ղրղըզստանում այսօր մեկնարկած ՀԱՊԿ-ի զորավարժությանը:
Ղրղըզստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ՀԱՊԿ-ի անդամ մյուս հինգ երկրների մասնակցությամբ զորավարժությունները շարունակվելու են մեկ շաբաթ։